ՌԴ նախագահի աշխատակազմի ներքաղաքական բլոկի աշխատակիցներին խորհուրդ է տրվել մինչև ապրիլի 1-ը iPhone-ը փոխել այլ ապրանքանիշի և այլ օպերացիոն համակարգով սմարթֆոնների։
Ինչպես հայտնում է Kommersant-ը, հանձնարարականը տրվել է մարտի սկզբին Մոսկվայի մարզում տեղի ունեցած սեմինարի ժամանակ։
Ըստ աղբյուրի՝ հնարավոր է, որ Կրեմլը նոր սմարթֆոններ ձեռք բերի իր աշխատակիցների համար, որպեսզի հեշտացնի նրանց հրաժարումը ամերիկյան տեխնոլոգիաներից։