Կարևոր իրադարձություններ

Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ

20 Մարտ, 2023 00:29
Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ

Մարտի 19-ին, ժամը 20:42-ին քաղաքացին դիմել է Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետ առ այն, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և կախվել ձորը:

Փրկարարները քարշակման միջոցով մեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

Լրահոս

Դիտել ավելին