Կարևոր իրադարձություններ

Երևանում վրաերթ է եղել. հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց

19 Մարտ, 2023 19:49
Երևանում վրաերթ է եղել. հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մարտի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Ն․ Աբրոյանը Սայաթ-Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 45-ամյա Գ․ Գրիգորյանին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին օգնել է՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

 
 

Ժամանել են իօրավապահները, քննչական խումբը:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
  
 

Լրահոս

Դիտել ավելին