Կարևոր իրադարձություններ

Վանաձորում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան է հայտարարվել

18 Մարտ, 2023 17:26
Վանաձորում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան է հայտարարվել

Մարտի 18-ին, ժամը 15։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին