Կարևոր իրադարձություններ

Հայ ըմբշամարտիկը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

18 Մարտ, 2023 16:17
Հայ ըմբշամարտիկը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Էդիկ Հարությունյանը (57 կգ) հաղթել է ամփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Նովրուզովի հետ:

Նարեկ Գրիգորյանն (79 կգ) էլ բրոնզե մեդալի համար կպայքարի Ադրբեջանը ներկայացնող Ամիրասլանովի հետ:

Մեժլում Մեժլումյանը ևս շարունակում է իր ելույթները մրցաշարում՝ հաղթելով մեկնարկային գոտեմարտում։ Սերգեյ Սարգսյանը պարտվել է մեկնարկում վրացի ըմբիշին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին