Կարևոր իրադարձություններ

Միջազգային քրեական դատարանի որոշումը արդարացված է. Բայդեն

18 Մարտ, 2023 12:31
Միջազգային քրեական դատարանի որոշումը արդարացված է. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու որոշումը:

«Կարծում եմ, որ դա արդարացված է: Բայց հարցն այն է, որ դա միջազգային մակարդակով մեր կողմից ճանաչված չէ։ Բայց ես կարծում եմ, որ դա շատ ուժեղ դիրքորոշում է»,- ասել է նա։

Ինչպե արդեն հայտնել էինք, Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Ռուսաստանի՝ Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման միջազգային օրդերներ է տվել՝ նշելով, որ նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման համար։

Մոսկվայից արձագանքել են դատարանի որոշմանը.

«Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը և դրանք իրավական տեսանկյունից նշանակություն չունեն Ռուսաստանի համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին