Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ-ն հրապարակել է մրցույթի արդյունքները. քանիսն են հաղթահարել անցողիկ շեմը. «Հրապարակ»

18 Մարտ, 2023 08:52
ԲԴԽ-ն հրապարակել է մրցույթի արդյունքները. քանիսն են հաղթահարել անցողիկ շեմը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների ցուցակները համալրելու մրցույթներ է անցկացնում։ ԲԴԽ-ն հրապարակել է հերթական մրցույթի արդյունքները։ Քրեական մասնագիտացմամբ բաժինը համալրելու համար մրցույթին դիմել է 17 հոգի, անցողիկ 80 միավորի շեմը հաղթահարել են 2-ը՝ Ռիմա Առաքելյանը, Մասիս Մելքոնյանը։

Քաղաքացիական մասնագիտացմամբ դիմած 18 թեկնածուից շեմը հաղթահարել են դարձյալ 2 հոգի՝ Աննա Շիլաջյանը, Նարինե Թորոսյանը։ Վարչական մասնագիտացմամբ 31 հոգուց 6 հոգին՝ Հերմինե Մուրադյանը, Լուսինե Բոյաջյանը, Տիգրան Սանթրոսյանը, Էդգար Կյուրեղյանը, Նարեկ Գասպարյանը, Սյուզաննա Վարդանյանն են անցել 80 միավորի շեմը։ Բայց արդյունքները  կարող են փոխվել բողոքարկումներից հետո»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին