Կարևոր իրադարձություններ

Ծովինար գյուղի հանդամասերից մեկում ավտոմեքենա էր արգելափակվել

18 Մարտ, 2023 00:13
Ծովինար գյուղի հանդամասերից մեկում ավտոմեքենա էր արգելափակվել

Մարտի 17-ին, ժամը 15։46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովինար գյուղի հանդամասերից մեկում ավտոմեքենան արգելափակվել է․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Թ․ ) արգելափակվել է ցեխակույտի մեջ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին