Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ պատրաստակամությունը` աջակցելու ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրերին

18 Մարտ, 2023 00:03
Փոխվարչապետը բարձր է գնահատել  ԱՄՀ պատրաստակամությունը` աջակցելու ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրերին

Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի եւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄՀ պատրաստակամությունը մշտապես աջակցելու ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրերին:

Իվա Պետրովան, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել Հայաստանի կառավարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագայում եւս շարունակական կլինի:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին եւ հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում աշխատանքային ձեւաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները:

 

Լրահոս

Դիտել ավելին