Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    413,5
    427,5

  • RUB

    4,86
    5,21

Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

17 Մարտ, 2023 16:52
Վարչապետն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:

Վարչապետը շնորհավորել է Ի. Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ:

Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցերի:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին