Կարևոր իրադարձություններ

Փորձագիտական կենտրոնը ձեռք է բերել ևս մեկ գերժամանակակից սարք

17 Մարտ, 2023 13:31
Փորձագիտական կենտրոնը ձեռք է բերել ևս մեկ գերժամանակակից սարք

Կառավարության աջակցությամբ Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնը ձեռք է բերել ևս մեկ գերժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան սարք։

Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից, սարքի միջոցով Կենտրոնում կկատարվեն նոր հետազոտություններ ու փորձաքննություններ։

Այս սարքավորումը հնարավորություն կտա Կենտրոնի փորձագետներին հետազոտել և հայտնաբերել ցանկացած մակերևույթի վրա առկա թմրամիջոցի հետքերը՝ հագուստ, ցանկացած որակի թուղթ, նույնիսկ թղթադրամ։

Սարքի մեծ հնարավորությունների շնորհիվ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի պարզել տեսանելի և անտեսանելի հետքերի հայտնաբերումը և դրանց որակումը որպես թմրամիջոց, ինչն էլ իր հերթին հետագայում կօգնի իրավապահ մարմիններին ապացուցել անձի շփումը՝ անմիջական կապը թմրամիջոցների հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին