Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին

17 Մարտ, 2023 12:55
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին

Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին` առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեսքով: Այս անգամ Արցախ ուղարկվեց 200 տոննա ալյուր:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Լաչինի շրջափակումից առ այսօր, Հիմնադրամը Արցախին նվիրաբերել է 100 տոննա պարենամթերք (մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ), 200 տոննա ալյուր, 211,000 կգ կարտոֆիլի սերմ և 21,600 լ արևածաղկի ձեթ:

2021-2022 թթ.–ին «Հայաստան» հիմնադրամն Արցախում իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հետպատերազմյա շրջանի հաղթահարմանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1500 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին