Կարևոր իրադարձություններ

Մհեր Գրիգորյանը և Եկատերինբուրգի քաղաքապետը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

17 Մարտ, 2023 12:24
Մհեր Գրիգորյանը և Եկատերինբուրգի քաղաքապետը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում միջտարածաշրջանային ապակենտրոնացված փոխգործակցության, առևտրատնտեսական, գիտատեխնիկական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում համագործակցության հեռանկարները:

Քննարկվել են նաև համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին