Կարևոր իրադարձություններ

Արտակ Բուդաղյանը նոր պաշտոն ունի. «Ժողովուրդ»

17 Մարտ, 2023 08:17
Արտակ Բուդաղյանը նոր պաշտոն ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ բանակային կորպուսի նախկին հրամանատար Արտակ Բուդաղյանը նշանակվել է ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպա: Նա կլինի բոլոր զորամասերին համապատասխան հանձնարարականներ տվողը:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արտակ Բուդաղյանն ազատվել էր բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ ArmLur.am-ը փետրվարի 2-ին գրել էր, որ Արտակ Բուդաղյանին Պաշտպանության նախարարությունում լուրջ պաշտոն են առաջարկել, եւ առաջիկայում նրա նշանակումը կլինի, եւ, ահա, նրա նշանակումը եղել է»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին