Կարևոր իրադարձություններ

Վերապատրաստումներ՝ «Երևան քաղաքում երեխանների և սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և կայացման առանձնահատկությունները» թեմայով

17 Մարտ, 2023 00:27
Հեղինակ՝ Հրաչյա Սարգսյան
Վերապատրաստումներ՝ «Երևան քաղաքում երեխանների և սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և կայացման առանձնահատկությունները» թեմայով

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ ներկայացվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ (ԱՄՆ ՄԶԳ) Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և «ԱՌՆԱՊ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի՝ վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքները

«Երևան քաղաքում երեխանների և սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և կայացման առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստումներ, մասնագիտական սուպերվիզիա վարչական շրջաններում, մշակվել են աշխատակիցների կատարողականի գնահատման ու սոցիալական աջակցության տրամադրման անհատական ծրագրի գործիքներ
 
ԱՄՆ ՄԶԳ-ի հետ «Տվյալներ ազդեցության համար» Data for impact (D4I) ծրագրի շրջանակում էլ Երևանի սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների կողմից ամփոփվել են բնակչության սոցիալական վիճակի տեղեկատվության ստացման աղբյուրների ուսումնասիրության արդյունքները, որոնք էլ ուղղված են էլեկտրոնային հարթակի մշակմանն ու կիրառմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին