Կարևոր իրադարձություններ

ԱԳ փոխնախարարը և Վենեսուելայի դեսպանը անդրադարձել են երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին

16 Մարտ, 2023 22:35
ԱԳ փոխնախարարը և Վենեսուելայի դեսպանը անդրադարձել են երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին

Մարտի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խեսուս Ռաֆայել Սալասար Վելասկեսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին հաջողություն է մաղթել բարդ և պատասխանատու գործում

Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում բազմակողմ հարթակներում:

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը և վերջին զարգացումները։ Շեշտվել է  Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշուման կարևորությունը, որով, ի թիվս այլոց, Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ տեսլականը։

 

Լրահոս

Դիտել ավելին