Կարևոր իրադարձություններ

ԱՀ պետնախարարը ներկայացրել է Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

16 Մարտ, 2023 19:26
ԱՀ պետնախարարը  ներկայացրել է Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը այսօր՝ մարտի 16-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանին: Այս մասին հայտնում են ԱՀ կառավարությունից։

Պետական նախարարը երախտագիտություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանին և կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին՝ Արցախի շրջափակման այս ծանրագույն շրջանում ցուցաբերած անձնանվեր աշխատանքի համար, իսկ Նորայր Մկրտչյանին մաղթել բեղմնավոր աշխատանք:

«Մեզ անհրաժեշտ է առավել կարգապահ, առավել կազմակերպված, նորարար կրթության համակարգ, որը դասական դպրոցական կամ լսարանային կրթությունից զատ ունակ է թողարկել ժամանակակից մտածողությամբ երիտասարդություն, գիտական մտածողություն ունեցող սերունդ, հայրենիքի պաշտպան, դաստիարակված ու պիտանի հանրության անդամ»,- իր խոսքում ասել է պետական նախարարը:

Հանդիպմանը քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում առկա օրակարգային մի շարք հարցեր, կարևորվել է մարզամշակութային կյանքի ակտիվացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին