Կարևոր իրադարձություններ

Հայտնի է՝ երբ կհանդիպեն Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը

16 Մարտ, 2023 19:15
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մարտի 20-ին Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը։ 

Նա մասնավորապես նշել է․

«Նախատեսվում է մտքերի փոխանակում գլոբալ օրակարգի ակտուալ հարցերի շուրջ, իհարկե, քննարկման առանցքում կլինեն տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը»։

 

Լրահոս

Դիտել ավելին