Կարևոր իրադարձություններ

Երևան է ժամանել ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան պատվիրակությունը

16 Մարտ, 2023 18:50
Երևան է ժամանել ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան պատվիրակությունը

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով մարտի 16-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

«Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը:

 

Լրահոս

Դիտել ավելին