Կարևոր իրադարձություններ

Բուժհաստատությունների և դեղատների լիցենզավորումը կդառնա 5 տարով

16 Մարտ, 2023 17:12
Բուժհաստատությունների և դեղատների լիցենզավորումը կդառնա 5 տարով

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծով նախատեսվում է, որ բժշկական կենտրոններն ու դեղատները կլիցենզավորվեն հինգ տարի ժամկետով։ Այս մասին ԱԺ առողջապահության մշտական հարցերի հանձնաժողովում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Օրենքի փոփոխությամբ սահմանվում է վերանայել բժշկական կենտրոնների և դեղատների անժամկետ լիցենզավորման դրույթը և սահմանել, որ 5 տարով է լինելու լիցենզավորումը։ Այս փոփոխությունը ուղղված է մեր ռազմավարական նպատակին, այն է՝ բարձրացնել բժշկական օգնության որակը և մշտապես զարգացող բժշկագիտության  տենդենտցենրին համահունչ լինելը»,-նշել է նախարարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին