Կարևոր իրադարձություններ

Տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման մրցույթում կա հաղթող. Աշոտ Սարգսյան

16 Մարտ, 2023 15:51
Հեղինակ՝ Աշոտ Սարգսյան
Տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման մրցույթում կա հաղթող. Աշոտ Սարգսյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգ ներդնելու նպատակով 2023 թվականին կայացել է մրցույթ, կա հաղթող։ Համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի»:

Կառավարության որոշմամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից:

Ընկերությունը մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է շարունակել ավտոբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող թվով 150 ավտոբուսներով՝ բացառելով միկրոավտոբուսները՝  Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակում։

Նախատեսվում է ներկրել քաղաքային կոնֆիգուրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, առնվազն 22+1 նստատեղերի առկայությամբ և 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորությամբ  թվով 150 միջին դասի ավտոբուսներ՝ ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով  9 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը:

2011 թ. հիմնադրված ընկերությունը նախատեսում է իրականացնել 6.6 մլրդ դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։ Արդյունքում՝ կստեղծվի 492 նոր աշխատատեղ՝ 317 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 660 մլն դրամ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին