Կարևոր իրադարձություններ

Սա շատ յուրահատուկ է. Բրայան Մեյին ասպետի կոչում է շնորհվել (լուսանկարներ)

16 Մարտ, 2023 14:40
 Սա շատ յուրահատուկ է. Բրայան Մեյին ասպետի կոչում է շնորհվել (լուսանկարներ)

Starmus-ի համահիմնադիր, Queen խմբի կիթառահար և աստղաֆիզիկոս Բրայան Մեյին ասպետի կոչում է շնորհվել։ Այս մասին տեղեկանում ենք Starmus-ի ֆեյսբուքի էջից:

Այն, որ լեգենդար երաժիշտը ստանալու է այդ կոչումը, պարզ էր դարձել դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 31-ին, երբ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակվել էր ամանորյա պետական պարգևների արժանացած անձանց անունների ցանկը:

Սակայն կոչումի հանձնման պաշտոնական արարողությունը կայացել է բոլորովին վերջերս՝ մարտի 14-ին՝ Բուքինգհեմյան պալատում, որի ընթացքում Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը պարգևատրել է Բրայան Մեյին՝ երաժշտության, աստղագիտության և վայրի կենդանիների պաշտպանության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար:

«Ես և թագավորը հասակակից ենք և տարբեր ժամանակներում շփվելու առիթներ ենք ունեցել: Այս կոչումը ստանալը, կարծում եմ, նման է խրախուսանքի, երբ դպրոցում ոսկե աստղ ես ստանում:

Հնարավոր է, դու ինչ-որ բան արել ես և գիտես, թե ինչի ես հասել, բայց, երբ վերևից ստանում ես «հաստատման այս կնիքը», ապա շատ լավ զգացողություններ ես ունենում. սա շատ յուրահատուկ է»,- ասել է Մեյը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին