«Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին հրապարակված որոշման, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը:
Սրա արդյունքում հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված: Միևնույն ժամանակ տեսնում ենք ԼՂ-ի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ սրա վերջին աղաղակող դրսևորումը ԼՂ-ի ոստիկանության 3 աշխատակիցների սպանությունն էր ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից մարտի 5-ին: