Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերները

15 Մարտ, 2023 20:47
Քննարկվել են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերները

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերները և դրանց լուծման հնարավոր ուղիները, հողային և ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները։

Արման Խոջոյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերն ու իրականացվող բարեփոխումները։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին