Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ-ն հյուրընկալել է IFES-ի՝ քաղաքական գործընթացների ֆինանսավորման հարցերով ավագ խորհրդատուին

15 Մարտ, 2023 18:30
ԿԸՀ-ն հյուրընկալել է IFES-ի՝ քաղաքական գործընթացների ֆինանսավորման հարցերով ավագ խորհրդատուին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հյուրընկալել էր Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES)-ի՝ քաղաքական գործընթացների ֆինանսավորման հարցերով ավագ խորհրդատու, IFES-ի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Մագնուս Օհմանին, իրավաբանական և հակառուպցիոն հարցերով ավագ ղեկավար Ուչեչի Անյանվուին, իրավաբանական և արդարադատության հարցերով ավագ խորհրդական Տիֆանի Ռոբլոթին, IFES-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժեյրոմ Լեյրոյին և ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանին։

Քննարկման առանցքում նախընտրական հիմնադրամների գործունեությանը և քարոզարշավների ֆինանսավորմանը վերաբերող հարցեր էին։ Հյուրերը ներկայացրին եվրոպական երկրների փորձը վերոնշյալ հարցերի շուրջ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ ընդգծելով, որ նախընտրական քարողչության ֆինանսական վերահսկողությունը շատ կարևոր է,  որպեսզի ընտրողը հնարավորություն ունենա պարզել կուսակցությունների եկամուտները որտեղից են գոյանում և ինչպես են ծախսվում։

 

Լրահոս

Դիտել ավելին