Կարևոր իրադարձություններ

Վաղը Սաղմոսավան գյուղում կիրականացվեն բնակչության անվճար զննումներ

15 Մարտ, 2023 14:55
Վաղը Սաղմոսավան գյուղում կիրականացվեն բնակչության անվճար զննումներ

Մարտի 16-ին՝ ժամը 10:30-ին Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում կիրականացվեն բնակչության անվճար ակնային զննումներ, շաքարային դիաբետ ունեցողների հետազոտություն (գլիկոլիզացված հեմոգլոբինի թեստ, ակնահատակի լուսանկարում եւ դիաբետի վիճակի գնահատում) եւ հիշողության գնահատում:Այս մասին հայտնում են «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամից։

2021թ. հունիսից «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի և «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության համագործակցությամբ Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում ավելի քան 3000 մեծահասակ մասնակցել է այս ծրագրին:

Աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով գ. Սաղմոսավան կայցելեն նաև «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության հիմնադիր Ջեյն Մահակյանը և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին