Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը՝ նախագծի ամբողջական տարբերակը պատրաստ լինելուց հետո, կտևի 4 տարի։ Այս մասին Երևանի ավագանու նիստում ասել է քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը
«Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոնպոլիտենի կայարան կառուցելու նպատակով 2022 թվականի օգոստոսին «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից հանձնվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման 1-ին փուլի արդյունքները և նախնական հաշվետվությունները, որտեղ ներկայացվել են սխեմատիկ երկու տարբերակները։
Ըստ նախնական գնատահատականի՝ նախագծի ամբողջական տարբերակը պատրաստ լինելուց հետո շինարարական աշխատանքը կտևի մոտ 4 տարի»,-նշել է նա։