Կարևոր իրադարձություններ

Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է (լուսանկարներ)

15 Մարտ, 2023 10:23
Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Լոռու մարզ, Մեծավան համայնք):

Մասնավորապես՝

արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով,

արտադրամասի հատակի մակերևույթը եղել է քայքայված, պատերի մակերևույթները՝ անհարթ, առաստաղը, խոնավության խտացման պատճառով, բորբոսնած։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

 

Լրահոս

Դիտել ավելին