Կարևոր իրադարձություններ

Ովքեր կգնան ԲԴԽ՝ դատավոր աշխատելու. «Ժողովուրդ»

15 Մարտ, 2023 09:03
Ովքեր կգնան ԲԴԽ՝ դատավոր աշխատելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ լրացավ դատավորների համար տրված այն վերջնաժամկետը, որը տրված էր նրանց՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ առաջադրվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում ներքին քննարկում է եղել, եւ այսօր պարզ կլինի, թե ովքեր են այն դատավորները, որոնք պատրաստվում են իրենց թեկնածությունը առաջադրել եւ գնալ ԲԴԽ՝ դատավոր աշխատելու:

Նշենք, որ մարտի 9-ին ԲԴԽ-ն ծանուցումներ էր ուղարկել Հայաստանում գործող բոլոր դատարաններին՝ առաջարկելով ԲԴԽ դատավոր անդամի թեկնածություններ առաջարկել: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ապրիլի 9-ին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամները կլքեն իրենց պաշտոնները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 9-ին լրանում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի եւ Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետը, ուստի նրանք կհեռանան ԲԴԽ-ից:

Նկատենք, որ Ստեփան Միքայելյանի պաշտոնավարման ժամկետը եւս լրանում է ապրիլին, սակայն նա նախընտրեց ավելի շուտ դիմում գրել եւ հեռանալ ԲԴԽ անդամի բարձր պաշտոնից: Այսպիսով, ԲԴԽ գիտնական անդամների բոլոր թափուր տեղերն այսօրվա դրությամբ լրացված են, իսկ դատավորների համար նոր պայքարի դաշտ է բացվում»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին