Կարևոր իրադարձություններ

Նախկին հրամանատարի կալանքը չորրորդ անգամ է երկարացվում. «Ժողովուրդ»

15 Մարտ, 2023 08:18
Նախկին հրամանատարի կալանքը չորրորդ անգամ է երկարացվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 4-րդ անգամ է երկարացրել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 27-ին դատարանը որոշել է, որ նա եւս երկու ամիս պետք է մնա կալանքի տակ: Հավելենք, որ արդեն 6 ամիս է, ինչ Արզումանյանը կալանքի տակ է:

Հիշեցնենք, որ 2022թ.-ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին