ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Մարտի 14-ին Սև ծովի օդային տարածքում ՌԴ օդային տարածքի վերահսկման օդատիեզերական ուժերն արձանագրել են ՌԴ սահմանի ուղղությամբ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի թռիչք, որն իրականացվել է անջատված հաղորդիչներով։
Օդային տարածքը խախտողին բացահայտելու նպատակով ՀՕՊ մարտական հերթապահության կազմից օդ են բարձրացվել կործանիչներ:
Սակայն ռուսական կործանիչները չեն կիրառել որևէ զենք, որևէ կերպ շփում չեն ունեցել ԱԹՍ-ի հետ։ Դրանք բարեհաջող կերպով վերադարձել են իրենց տեղակայման վայր»։