Կարևոր իրադարձություններ

Արցախի որոշ շրջաններում արձանագրվել է ապրանքի գնի առավելագույն թույլատրելի գնի գերազանցման 17 դեպք. Գուրգեն Ներսիսյան

14 Մարտ, 2023 19:22
Հեղինակ՝ Գուրգեն Ներսիսյան
Արցախի որոշ շրջաններում արձանագրվել է ապրանքի գնի առավելագույն թույլատրելի գնի գերազանցման 17 դեպք. Գուրգեն Ներսիսյան

ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցների կողմից ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումների արդյունքում Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում արձանագրվել է ապրանքի գնի առավելագույն թույլատրելի գնի գերազանցման 17 դեպք, որոնց կապակցությամբ հարուցվել են վարչական վարույթներ:

Մեկ անգամ ևս նախազգուշացնում ենք, դիտարկումները կրելու են անընդհատ ու շարունակական բնույթ և չարամիտ տնտեսվարողները ենթարկվելու են տույժի»:

 

Լրահոս

Դիտել ավելին