Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը:
Գրիգոր Մինասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ այս պահին երկու երկրների կառավարությունների միջև գոյություն ունի արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման գործում։
Նախարարը կարևորել է հայ-ղազախական հարաբերություններում իրավական և դատական ուղղություններով զարգացումը, ՀՀ-ի և Ղազախստանի միջև օրենսդրական այլ կարգավորումները։