Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Արծվանիկ գյուղում

14 Մարտ, 2023 17:56
Հրդեհ է բռնկվել Արծվանիկ գյուղում

Մարտի 14-ին, ժամը 12:41-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արծվանիկ գյուղի մոտակայքում՝ անասնագոմի տարածքում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 15:11-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 80 քմ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին