Կարևոր իրադարձություններ

Մենք չենք դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ մեր գնահատմամբ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս ՀՀ-ից. Նիկոլ Փաշինյան

14 Մարտ, 2023 12:50
 Մենք չենք դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ մեր գնահատմամբ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս ՀՀ-ից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀԱՊԿ անդամակցության հարցին.

«Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս ՀՀ-ից և դա մեզ անհանգստացնում է:

Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, մեր գնահատականն այն է՝ մենք չենք դուրս գալիս ՀԱՊԿ-ից , այլ մեր գնահատմամբ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս ՀՀ-ից, որը մեզ անհանգստացնում է:

Այս ամենը մեզ անհանգստացնում է:

Մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ քարտուղարությունը, եթե այդ պաշտոնի ստանձմամբ չստացվի, որ մենք մեր ժողովրդին սխալ ուղերձ ենք հղում, մենք նման քայլ անելը իմաստ չենք տեսնում»:

 

 
 
 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին