Կարևոր իրադարձություններ

Միայն իր վերընտրվելը կփրկի երկիրը Երրորդ համաշխարհային պատերազմից. Թրամփ

14 Մարտ, 2023 11:14
Միայն իր վերընտրվելը կփրկի երկիրը Երրորդ համաշխարհային պատերազմից. Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միայն իր վերընտրվելը կփրկի երկիրը Երրորդ համաշխարհային պատերազմից։ 

«Ես կանգնած եմ ձեր առջև որպես միակ թեկնածուն, որ կարող է խոստանալ՝ կանխելու եմ երրորդ համաշխարհային պատերազմը, քանի որ կարծում եմ, որ երրորդ համաշխարհային պատերազմը տեղի կունենա», -նախկին նախագահի խոսքերն է մեջբերում newsweek.com-ը։

«Այս վարչակազմի հետ մենք կհասնենք երրորդ համաշխարհային պատերազմի, քանի որ նրանք չգիտեն, թե ինչպես ճիշտ խոսել, ճիշտ ազդանշաններ ուղարկել: Նրանք կոշտ են գործում, երբ պետք է մեղմ լինեն, և փափուկ, երբ պետք է կոշտ լինեն: Նրանք չգիտեն, թե ինչ են անում», - ասել է նա:


 

 

Լրահոս

Դիտել ավելին