Կարևոր իրադարձություններ

Կապանում մոտ 18 հա խոտածածկույթ է այրվել

14 Մարտ, 2023 10:15
Կապանում մոտ 18 հա խոտածածկույթ է այրվել

Մարտի 14-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 10 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին, ժամը 13։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 18 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 22 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից։

Մարտի 13-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, այնուհետև ժամանակավորապես դադարեցվել՝ մթության և դժվարանցանելիության պատճառով:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին