«Փաստ» օրաթերթը գրում է.
«Կադաստրի կոմիտեն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում:
Դրանք տարբերվում են հիմնական շինության արժեքից, ուստի անհրաժեշտ է դրանց տարբերակված գնահատություն, իսկ ներկայում չգնահատվող առանձին հարթակներն ու հենապատերը գնահատել և նույնպես ընդգրկել հարկման բազա։ Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված է բազմաբնակարան բնակելի շենքերի և դրանցում տեղակայված բնակարանների, ոչ բնակելի տարածքների, հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների գնահատման կարգը, որի 2-րդ կետի 1-ին ենթակետով բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նյութի տեսակներ են սահմանված հիմնակմախքային, քարե, խոշորապանել և խոշորաբլոկ նյութի տեսակները։ Ներկայում առկա են 1940-1950ական թթ. կառուցված փայտե սակավաբնակարան բնակելի շենքեր, ինչպես նաև կարգով սահմանված շինության նյութի տեսակներից տարբերվող այլ նյութերով կառուցված շենքեր, ուստի անհրաժեշտ է կարգում ամբողջականացնել շինությունների կառուցման նյութի տեսակները և ցանկում ավելացնել «այլ նյութերից» կետը։
Փոփոխություններ են սահմանված նաև պետության և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, բացառությամբ վերամշակող օբյեկտների, կառուցման և սպասարկման համար հատկացված հողերի օտարման մասով: Այսպիսով՝ նախագծի ընդունմամբ շինության մաս կազմող հարթակները, բաց պատշգամբները, ծածկերը, արտաքին աստիճանահարթակներն ու աստիճանավանդակները, հարթ տանիքները կգնահատվեն ծածկերի, շվաքարանների գնահատման կարգով և հարկման բազայում դրանք կընդգրկվեն համապատասխան շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքներով, կիրականացվի նաև առանձին հարթակների և հենապատերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատություն»։
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: