Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել ենք Հայաստանում ներդրումային հնարավորությունները. Գնել Սանոսյան

13 Մարտ, 2023 18:17
Հեղինակ՝ Գնել Սանոսյան
Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել ենք  Հայաստանում ներդրումային հնարավորությունները. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև «Elsewedy Electric Group» ընկերության ներկայացուցիչները։

Հանդիպման ժամանակ քննարկել ենք Հայաստանում ներդրումային հնարավորությունները, էներգետիկ ենթակառուցվածքների և վերականգնվող էներգիայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

 

Նշել եմ, որ Հայաստանի ենթակառուցվածքները բավական արագ են զարգանում, Հայաստանի էներգետիկ համակարգում ենթակառուցվաքծերի կառուցման, վերակառուցման, վերազինման աշխատանքները հիմնականում իրականացվում են միջազգային մրցույթների միջոցով և եգիպտական ընկերությունները կարող են մասնակցություն ունենալ դրանց։

Քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»։

 

Լրահոս

Դիտել ավելին