Կարևոր իրադարձություններ

Կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է, և յուրայիններ չկան. արդարադատության նախարար

13 Մարտ, 2023 14:28
Կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է, և յուրայիններ չկան. արդարադատության նախարար

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է համավարակի ընթացքում յուրացումներ կատարելու վարույթին։

«Հենց սա է կոռուպցիայի դեմ պայքարը, որտեղ չկան յուրայիններ, պետական պաշտոնյաների համար՝ երաշխիքներ։ Նման քրեական վարույթներով ամբողջ պետական համակարգը հասկանում է, որ կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է, և յուրայիններ չկան․ կատարել է հանցագործություն՝ պատժվելու է։ Պայքարը կոռուպցիայի դեմ այս իշխանության բրենդն է»,-նշել է նախարարը։ 

Մինասյանը խոսել է նաև քրեական վարույթի վերաբերյալ առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի քննադատությունների մասին.

«Ես հավատում եմ, որ պետության կայացման կարևոր հենասյուներից է հենց մրցակցությունը, ազատ արտահայտման երաշխավորումը, և նորմալ է, որ մարդն ունի իր դիրքորոշումները, նորմալ է, եթե արտահայտի իր դիրքորոշումը, դա կօգնի մեզ։

Ես կարդացի պարոն Թորոսյանի հայտարարությունները․ ինքը բարձրաձայնում էր հարցը, որ այդ հրամաններն իր օրոք են եղել, և ասում էր անգամ, որ ինքը ներգրավվի գործում։ Իսկ թե ինչու չի հարցաքննվել Թորոսյանը, արդեն չեմ կարող ասել, որովհետև յուրաքանչյուր քննիչ ինքն է որոշում՝ գործի շրջանակում ում հարցաքննել»։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին