Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    416
    430

  • RUB

    4,88
    5,18

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում 2 խոշոր բանկ է փակվել. Բայդենի պատասխանը

13 Մարտ, 2023 13:38
ԱՄՆ-ում 2 խոշոր բանկ է փակվել. Բայդենի պատասխանը

ԱՄՆ-ում փակվել են խոշորագույն բանկերից Silicon Valley Bank-ը և Signature Bank-ը:

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այն կարող է ավելի մեծ համակարգային ճգնաժամ առաջացնել:

Երկրի նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել՝ ամերիկացիներին վստահեցնելով, որ իրենց բանկային դեպոզիտները հասանելի կլինեն ցանկացած պահի, երբ նրանք դրանց կարիքն ունենան:

Ըստ կարծիքների՝ բանկային նոր օրենքներ ընդունելու առումով Բայդենը կարող է դժվարությունների առաջ կանգնել, քանի որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերահսկում են հանրապետականները:

Սա բանկային համակարգի ամենամեծ տապալումն է 2008 թ.-ի ֆինանսական ճգնաժամից ի վեր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին