Փետրվարի 1-ից հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող քաղաքացիներն անցնում են անձի ֆունկցիոնալության գնահատում՝ նախկինում գործող բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն։
Ինչպես հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, սա հնարավորություն է տալիս բազմակողմանիորեն վերլուծել քաղաքացու գործունեության և հասարակական կյանքին մասնակցության սահմանափակումները՝ ապահովելով սոցիալական ներառմանն ու նրանց կարիքների բավարարմանն ուղղված ծառայություններ։
Գործող 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության խմբերի փոխարեն սահմանվում են թեթև, միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակում:
Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի մասին ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք գրել այս հրապարակման մեկնաբանությունների բաժնում մինչև մարտի 15-ը․
ԱՍՀ նախարարությունը կպատասխանի դրանց առաջիկա կիրակի օրը՝ #հարցքաղաքացուց շարքի շրջանակում։