Կարևոր իրադարձություններ

Հնարավո՞ր է արդյոք, որ դպրոցականների գարնանային արձակուրդը շուտ սկսվի. պարզաբանում

12 Մարտ, 2023 20:39
Հնարավո՞ր է արդյոք, որ դպրոցականների գարնանային արձակուրդը շուտ սկսվի. պարզաբանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է, թե արդյո՞ք հնարավոր է, որ սուր վարակիչ հիվանդությունների աճով պայմանավորված՝ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ:

«Սուր վարակիչ հիվանդությունների աճի և համաճարակային իրավիճակի առկայության դեպքում ՀՀ դպրոցներում կանխարգելիչ միջոցառումները նախաձեռնվում և իրականացվում են՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության ցուցումների: Արձակուրդ ևս կարող է սահմանվել Առողջապահության նախարարության համապատասխան միջնորդության առկայության դեպքում:

 

Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանվել և կիրառվում է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար:

Այդ նպատակով ուսումնական հաստատություններ մուտք գործող բոլոր երեխաները, մանկավարժները և այլ աշխատակիցները ջերմաչափվում են: Ջերմության և հիվանդության այլ ախտանիշների առկայության դեպքում արգելվում է նրանց մուտքը դպրոց,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին