Կարևոր իրադարձություններ

Երևանում ական է հայտնաբերվել

12 Մարտ, 2023 20:25
Երևանում ական է հայտնաբերվել

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։  Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նվեր Սաֆարյան 23/12 հասցեի մոտակայքում՝ քարերի մեջ, ականանման առարկա կա։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ,  ժամանել են  հրշեջ-փրկարարները, սակրավորական ջոկատը, Ոստիկանության պարեկային ծառայության պարեկները:

Տարածքը սահմանազատվել են, որպեսզի սակրավորները վնասազերծեն ականանման իրը։

Ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացնում։

 
 

Լրահոս

Դիտել ավելին