Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Ծիծեռնակաբերդի խճուղում. առկա է վառելիքի արտահոսք

12 Մարտ, 2023 19:56
Վթար՝  Ծիծեռնակաբերդի խճուղում. առկա է վառելիքի արտահոսք

Մարտի 12-ին, ժամը 15։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցից դեպի «Դալմա գարդեն մոլ» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Մ․ Մ․) և «Opel Astra G» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1967 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին