Կարևոր իրադարձություններ

Թունավորում՝ Իրանի դպրոցներում. կա 100 ձերբակալված

12 Մարտ, 2023 16:31
Թունավորում՝ Իրանի դպրոցներում. կա 100 ձերբակալված

Tasnim լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ըստ Իրանի ՆԳՆ-ի հայտարարության՝ երկրի դպրոցներում տեղի ունեցած միջադեպերի հետ կապված ավելի քան 100 մարդ է ձերբակալվել Թեհրան, Ղոմ, Զանջան, Խուզեստան, Համադա, Ֆարս, Գիլան, Արևմտյան Ադրբեջան, Արևելյան Ադրբեջան, Կորդեստան և  Խորասան Ռազավի նահանգներում, որտեղ խնդիրներ են առաջացրել աշակերտուհիների առողջության հետ։

Աղբյուրի հաղորդմամբ, նախաքննության արդյունքում պարզ է դարձել, որ որոշ դեպքերում դրանք արկածախնդիր ապրելակերպ վարող մարդիկ են, ովքեր ստեղծված հոգեբանական մթնոլորտի ազդեցությամբ փորձում են խանգարել դասերը՝ օգտագործելով անվնաս, սակայն գարշահոտ նյութեր։

Նշվում է, սակայն, որ որոշ կալանավորներ ունեն շարժառիթներ և ձգտում են վախ ու սարսափ մտցնել ժողովրդի և ուսանողների մեջ՝ փորձելով թշնամանք հրահրել պետության նկատմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին