Կարևոր իրադարձություններ

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Սովորեք ՄԹ-ում» 2022-23 թվականների շրջանավարտների մրցանակաբաշխությանը

12 Մարտ, 2023 15:00
 Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Սովորեք ՄԹ-ում» 2022-23 թվականների շրջանավարտների մրցանակաբաշխությանը

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած «Սովորեք ՄԹ-ում» 2022-23 թվականների շրջանավարտների մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է երկրորդ անգամ:

Այս տարի ավելի քան 100 դիմորդներից եզրափակիչ փուլ էին անցել հինգ մասնակիցներ՝ իրենց նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ամրապնդման գործում կարևոր ներդրման համար՝ որպես գործարար ոլորտի մասնագետներ, ձեռներեցներ և համայնքային առաջնորդներ։

 

Լրահոս

Դիտել ավելին