Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը հայտնել է Գևորգ Պետրոսյանի ձերբակալման պատճառը

12 Մարտ, 2023 12:54
Ոստիկանությունը հայտնել է Գևորգ Պետրոսյանի ձերբակալման պատճառը

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ձերբակալության պատճառը․

«Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:
Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:
Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:
Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Ինչպես արդեն հայտնել էինք, ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին