Կարևոր իրադարձություններ

ՌԴ Դաշնային ժողովից պատվիրակություն է ժամանելու ՀՀ

12 Մարտ, 2023 00:27
ՌԴ Դաշնային ժողովից պատվիրակություն է ժամանելու ՀՀ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 9-ին կարգադրություն է ստորագրել, որում մասնավորապես ասվում է․

«1. Կազմակերպել Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության  Միջխորհրդարանական  հանձնաժողովի 36-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի մարտի 16-18-ը Հայաստանի Հանրապետություն (ք.  Ծաղկաձոր) ժամանող՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահի տեղակալ Յուրի ՎՈՐՈԲՅՈՎԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

 

2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ` ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»:

 

Լրահոս

Դիտել ավելին