Կարևոր իրադարձություններ

Գևորգ Սիմոնյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին, չկա. Աշոտ Սարգսյան

11 Մարտ, 2023 22:22
Հեղինակ՝ Աշոտ Սարգսյան
Գևորգ Սիմոնյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին, չկա. Աշոտ Սարգսյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինչքան հեշտ է համացանցում մեկ օրում ինչպես հերոսացնել, այնպես էլ վարկաբեկել չիմանալով իրականությունը: Զուտ մատուցածի հիման վրա: Հեշտ է առանց փաստեր իմանալու դառնալ դատավոր ու մեղադրել մարդուն ում մեղավորությունը դեռ ապացուցված չէ դատարանով ու դժվար էլ ապացուցվի, քանի, որ մոտ երկու տարի աշխատել եմ փողքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի հետ և ավելի քան վստահ եմ, որ այդ «գործը» կփլվի ինչպես ավազից սարքած տնակը, որովհետև ներկայացված որևէ փաստական տվյալ, որը կհիմնավորի Գևորգ Սիմոնյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին, չկա: Տակը մնալու են միայն ինտերնետային դատավորների քոմենթները ու պոստերը: Իսկ թե ինչ իրական նպատակ է հետապնդում այս ամենը ժամանակի ընթացքում պարզ կլինի: Ինտերնետային «դատավորներին» խորհուրդ կտամ գոնե պատկերացնել, թե ինչ է նշանակում մոտ մեկ տարի 24 ժամ շաբաթը աշխատել, ինչ է նշանակում անել ամեն հնարավորը, որ մարդիկ ապաքինվեն, որ բժիշկները ունենան անհրաժեշտ ամեն ինչը մարդկանց կյանքերը փրկելու համար: Այդ ընթացքում ամբողջ ոլորտը մեկ բռունցք դարձած պայքարում էր Թորոսյանի գլխավորությամբ ու ինչքան էլ ոմանք չասեն «տապալել եք» , փաստերով կարող եք ուսումնասիրել տարբեր պետությունների մահածության թվերը և մեր երկրի ու կհամոզվեք, որ այդ աշխատանքի շնորհիվ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր են փրկվել ու Հայաստանում արձանագրվել շատ ցածր մահածության տոկոս բազմաթիվ այլ պետությունների հետ համեմատած:

Վստահ եմ, որ արդարությունը կհաղթի, իսկ տակը կմնան միայն քոմենթները...

Հ.Գ. Ոչ մի լավ արարք անպատիժ չի մնա»։

 

Լրահոս

Դիտել ավելին